Artsakhpress

Քաղաքական

Լատվիայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահին

Օգոստոսի 17-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայր՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսին։

Լատվիայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահին

Լատվիայում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախագահ Էգիլս Լևիտսը շնորհավորել է դեսպան Հովհաննես Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
 
Զրուցակիցները կարևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լատվիական համագործակցության ամրապնդման հեռանկարները։
 
Կարևորվել է նաև Լատվիայում ՀՀ դեսպանի նշանակումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման, ինչպես նաև առևտրատնտեսական և գործարար կապերի խորացման և ընդլայնման համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Search