Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են գործում

Արցախում անասնաբուծության ոլորտի զարգացման ծրագրերի, արձանագրված արդյունքների և հեռանկարների վերաբերյալ «Արցախպրես»-ի հարցերին պատասխանում է ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը:

Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են գործում

Հանրապետությունում անասնաբուծության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
- Հանրապետությունում ի՞նչ ծրագրեր են գործում անասնաբուծության ոլորտի զարգացման ուղղությամբ։
- ԱՀ  գյուղատնտեսության նախարարության կողմից անասնաբուծության զարգացման ուղղությամբ 2022 թվականին գործարկվել են մի շարք ծրագրեր, որոնք նպաստել են ոլորտի զարգացմանը: Տեղական նախիրի բարելավման նպատակով իրականացվում է «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» ծրագիրը:
Այդ շրջանակներում՝ տեղական   խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման համար օգտագործվում են ֆլեգվի, շվից, հոլշտեյն, աբերդին-անգուս ցեղատեսակները, իսկ  խոզերի դեպքում՝ սպիտակ խոշոր, դյուրոկ, տալենտ, տեմպո, յորկշիր:
Հաջորդ ծրագիրը «Ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորումն» է, որն իրականացնում ենք Հանրապետությունում գործող «Տոհմային կայան» և «Արմագրո» տնտեսություններից: Կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորումն իրականացվում է 50 տոկոսի չափով՝  ֆերմերներին տրամադրվում են տոհային կովեր, երինջներ, հորթեր և ցուլեր: Ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման  ծրագրի շրջանակում՝ յուրաքանչյուր հայտատու տարեկան կարող է ներմուծել բավարարված հայտերի քանակությամբ տոհմային կենդանիներ: Դրանց համար սահմանվում է արժեքի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, բայց ոչ ավելի քան՝  700 հազար դրամ մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկով, 50 հազար դրամ ՝ մանր եղջերավոր կենդանու, 200 հազար դրամ՝ խոզի, 5 հազար դրամ՝ մեկ թևի հավի, 15 հազար դրամ՝  հնդկահավի, 15 հազար դրամ մեկ գլուխ ճագարի, 35 հազար դրամ մեկ մայր մեղվի հաշվարկով։
Գործում են նաև սպանդանոցների,անասաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների, խեցգետնաբուծարանների, սնկանոցների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման, անասնաշենքերի ձեռքբերման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրեր: Ըստ այդմ՝  սահմանվում է սուբսիդավորում սեփական ֆինասնական միջոցներով կատարած աշխատանքների արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան՝ 30 մլն ՀՀ դրամը՝ սպանդանոցների, անասնաբուծական մթերքի հումքի վերամշակման  արտադրամասերի կառուցման դեպքում, անասնաշենքերի կառուցման՝ 40 մլն  դրամը, անասնաշենքերի վերակառուցում ու վերանորոգման՝ 15 մլն դրամը, ձկնաբուծարանների, խեցգետնաբուծարանների կառուցման՝ 30 մլն դրամը, անասնաշենքերի ձեռքբերման՝ 10 մլն ՀՀ դրամը, սնկանոցների կառուցման՝ 15 մլն դրամը,սնկանոցների վերակառուցման և վերանորոգման պարագայում՝ 10 մլն ՀՀ դրամը:
Ընթացիկ տարվանից սկսել է գործել հեռագնա արոտավայրերում ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը,որի նպատակն անասնաբուծության խթանումն է, ինչը գյուղամերձ արոտավայրերի բեռնաթափման և հեռագնա արոտների լիարժեք օգտագործման միջոցով հնարավորություն կընձեռի բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը,ավելացնել մսի և կաթի արտադրության ծավալները, նվազեցնել արտադրվող մսի և կաթի ինքնարժեքը: Խոտհարքերի, արոտավայրերի և վարելահողերի արմատական բարելավման ծրագրի նպատակն էլ  արոտների լիարժեք օգտագործումն է, բուսածածկի բարելավումը,ինչպես նաև՝ արոտները թփուտներից մաքրելը: Կաթի մթերման դիմաց լրավճարի տրամադրման ծրագիրը միտված է խթանելու Հանրապետությունում կաթի արտադրության ծավալների ավելացումը, աջակցելու կաթ արտադրողներին և վերամշակողներին, բացառել  կաթի իրացման շուկայում գների անհիմն տատանումները: Այս ծրագրի շրջանակներում՝ 1 կգ կաթի լրավճարը 35 դրամ է, իսկ այն ֆերմերները, որոնք իրենց տնտեսություններում ամբողջ տարին մսուրային պահվածքով են իրականացնում անասնապահությունը՝ մինչև 50 դրամը։
299461565_739826197319143_4226703391076868354_n.jpg (1.11 MB)
-Ծրագրերից որո՞նք են բարձր արդյունավետությություն ապահովել կամ  արդարացրել ակնկալիքները։
-Բոլոր նշված ծրագրերն ունեն բավարար արդյունավետություն և բնականոն հունով ընթանալու պարագայում միտված են առաջիկա մի քանի տարիներին զգալիորեն զարգացնելու ոլորտը և անասնագլխաքանակի, և մթերատվության, և ընդհանուր անասնաբուծության վարման արդիականացման առումով, ինչն էլ կնպաստի պարենային անվտանգության ապահովմանը:
- Մասնավորապես՝ ի՞նչ արդյունք է ապահովել անասնագլխաքանակի տոհմացեղային հատկանիշների բարելավման ծրագիրը։
-Ծրագրի հիմնական նպատակը տեղական նախիրի բարելավումն է, կենդանիների մթերատվության մակարդակի բարձրացումը, տոհմային բարձր մթերատու հատկանիշներով սերունդ  ստանալն է, որն ապահովում է տոհմային և տեղական կենդանիների տրամախաչումից խառնածինների ստանալու միջոցով: Արդյունքում Արցախում արդեն առկա են զգալի այդպիսի անասնագլխաքանակ, որն առանձնանում է բարձր մթերատվությամբ:
 
 -Անասնաբուծության ո՞ր ճյուղերն են ներկայում հեռանկարային  և ինչու՞։
-Այս պահին Հանրապետությունում հեռանկարային են համարվում տավարաբուծության, ոչխարաբուծության,խոզաբուծության,թռչնաբուծության և մեղվաբուծության ճյուղերը, որոնք  պատերազմի հետևանքով ամենաշատն են տուժել: Անասնագլխաքանակի շուրջ 70 տոկոսը կորսվել է: Այդ պատճառով, Գյուղատնտեսության նախարարության ծրագրերն ուղղված են տվյալ ճյուղերի զարգացմանը խթանելուն: Քանի որ Արցախում օրակարգային է պարենային անվտանգության ապահովումը, հետևաբար պետական աջակցության միջոցներն ուղղվում են այդ ծրագրերի իրականացմանն ու ապահովում ճյուղերի աստիճանական զարգացումը։

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search