Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության նախապայման են. Ղարիբաշվիլի

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ են, այլև նախապայման ողջ տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության, կայունության և զարգացման համար։

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության նախապայման են. Ղարիբաշվիլի

Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները տարածաշրջանի բարեկեցության, անվտանգության նախապայման են. Ղարիբաշվիլի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բարեկամության» կամրջի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
««Բարեկամության» կամուրջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և մեր բարեկամության հաջողությունն է մարմնավորում։ Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված, ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով, 160 մետր երկարությամբ քառաշերտ կամուրջը հազվագյուտ նախագիծ է տարածաշրջանում»,- ասաց Ղարիբաշվիլին:
Վրաստանի վարչապետի խոսքով` «Բարեկամության» կամրջի գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը սահմանին կրկնապատկվելու է, բարելավվելու է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների ու հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար, իսկ դա իր հերթին կնպաստի առևտրային և տնտեսական հարաբերությունների էլ ավելի խորացմանը։
«Պետք է նշեմ, որ կամուրջը ոչ միայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների և հյուրերի համար կլինի օգտակար, այլ այն ռազմավարական նշանակություն է ձեռք բերում` որպես Արևելք-Արևմուտք միջազգային ուղու նշանակալի մաս։ Ուզում եմ նշել, որ այսօր մեր երկրում ճանապարհային միջանցքի զարգացումը բարձր տեմպերով է ընթանում»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search