Artsakhpress

Ռազմական

ՀԱՊԿ-ում քննարկել են 2023 թվականի արտակարգ իրավիճակների գծով խնդիրները

2023 թվականի արտակարգ իրավիճակների կարգավորման խնդիրներն են քննարկել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստում, այնտեղ նաեւ հաստատել են համապատասխան բնագավառում փոխգործակցության միջոցառումների պլանը:

ՀԱՊԿ-ում քննարկել են 2023 թվականի արտակարգ իրավիճակների գծով խնդիրները

ՀԱՊԿ-ում քննարկել են 2023 թվականի արտակարգ իրավիճակների գծով խնդիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նիստի մասնակիցների առջեւ հանդես Է եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա տեղեկացրել Է 2023 թվականին արտակարգ իրավիճակների գծով խնդիրների, ինչպես նաեւ կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մամինների համակարգող խորհրդի ստեղծման գծով կազմակարեպությունում կատարված աշխատանքի մասին»,- ասված Է հաղորդագրությունում, որն օգոստոսի 19-ին հրապարակվել Է կազմակարպության կայքում:
Ինչպես նշել են ՀԱՊԿ-ում, խորհրդակցության մասնակիցները լսել եւ հավանություն են տվել արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխման եւ վերացման ոլորտում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործացության միջոցառումների 2020 թվականի, ինչպես նաեւ հաստատել են 2023 թվականի պլանը»: «Կողմերը հաստատել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդում հաջորդ նախագահի պաշտոնում Բելառուսի Հանապետության արտակարգ իրավիճակների նախարար Վադիմ Սինյավսկու թեկնածությունը:
Ընդունվել Է որոշում Բելառուսի Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանապետությունում համապատասխանաբար «Ժայռ-2023» եւ «Ժայռ-2024» շտաբային վարժանքների անցկացման մասին:
Նիստը տեղի Է ունեցել Մոսկվայում Ռուսաստանի ԱԻՆ-ի ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի նախագահությամբ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Կուրենկովի հրավերով ՀԱՊԿ-ի ԱԻ համակարգող խորհրդի անդամները մասնակցել են «Համալիր անվտանգություն – 2023» միջազգային սալոնին: «Այսօր ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտակարգ իրավիճակների նախարարները կմասնակցեն գործարար ծրագրին III Միջազգային հրշեջ-փրկարարական կոնգրեսի շրջանակներում»- նշված Է տեքստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search