Artsakhpress

Հասարակական

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 18-ին ժամը 12:46-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին, նախնական տվյալներով՝ այրվում է չոր խոտ:

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները լիկվիդացրել են Շոշ համայնքի տարածքում բռնկված հրդեհը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ժամը 12:47-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:

Ժամը 12:55-ին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Возможно, это изображение 3 человека, люди стоят, огонь и на открытом воздухе

Հրդեհաշիջման աշխատանքներն առավել օպերատիվ կազմակերպելու և հրդեհի ծավալը հաշվի առնելով ժամը 13:49-ին օգնության է մեկնել երկրորդ հրշեջ-մեքենան իր մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել` ժամը 15:28-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտ, թփեր և մասնակի ծառեր` մակերեսը ճշտվում է: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search