Artsakhpress

Հասարակական

Դատախազական ստուգմամբ պարզվել է, որ 30,450 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը 2019 թ. պետությունը ձեռք է բերել 136 մլն դրամով

ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ավարտվել է 2019թ. ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքում տեղակայված անշարժ գույքի ձեռք բերման գործընթացի օրինականության ստուգումը:

Դատախազական ստուգմամբ պարզվել է, որ 30,450 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը 2019 թ. պետությունը ձեռք է բերել 136 մլն դրամով

Դատախազական ստուգմամբ պարզվել է, որ 30,450 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը 2019 թ. պետությունը  ձեռք է բերել 136 մլն դրամով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ դատախազությունից՝ ստուգմամբ պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում մանկապարտեզ կառուցելու համար պետության կողմից նախաձեռնվել էր գնման գործընթաց, որի ընթացքում գույքի համասեփականատեր ֆիզիկական անձի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարություն էր ներկայացվել առանձնատան և դրան կից հողամասի շուկայական արժեքի գնահատման եզրակացություն, համաձայն որի 08.07.2019թ. դրությամբ հիշյալ գույքի շուկայական արժեքը կազմում է 136.000.000 ՀՀ դրամ:

Վերոնշյալ գնահատման հաշվետվության հիման վրա Արցախի Հանրապետության կառավարության կողմից 27.08.2019թ. ընդունվել է թիվ 693-Ա առ որոշումը, որի հիման վրա 2019թ. սեպտեմբերի 13-ին ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից գույքի համասեփականատերերի հետ կնքվել էր առուվաճառքի պայմանագիր՝ որպես գին ընդունելով գնահատման հաշվետվությամբ արձանագրված 136.000.000 դրամը:

2019-2020թթ.-ին ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից գույքն օտարողներին է վճարվել ընդհանուր 120.000.000 դրամ գումար, իսկ դատախազության կողմից ստուգումներ սկսվելուց հետո մնացյալ 16.000.000 դրամ գումարի վճարումը կասեցվել է: Պետության գույքային շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում դատախազության կողմից ներ է գրավվել համապատասխան ոլորտի փորձագետ, որի կողմից տրված փորձագիտական եզրակացության համաձայն պետության կողմից 136.000.000 դրամով գնված գույքի (առանձնատունը և հողամասը) իրական շուկայական արժեքը 2019թ. հուլիս ամսվա դրությամբ կազմում էր ընդամենը 30.450.000 ՀՀ դրամ:

Ստուգմամբ պարզվել է նաև, որ նշված գնման գործընթացում թույլ են տրվել գնումների մասին օրենսդրության կոպիտ խախտումներ: Վերոգրյալների հիման վրա ԱՀ դատախազությունը հայցային դիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վերոհիշյալ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու միջնորդությամբ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search