Artsakhpress

Սպորտ

Կարեն Գիլոյանը մեկնաբանել է հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայկական արմատներով ռուսաստանցի  գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան:

Կարեն Գիլոյանը մեկնաբանել է հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան

Կարեն Գիլոյանը մեկնաբանել է հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդների հնարավոր տեղափոխությունը Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին փոխանցում է SHANTNEWS.am լրատվական կայքը:

«Ռուսաստանում են հանդես գալիս երիտասարդ և հեռանկարային գեղասահորդներ Արթուր Դանիելյանն ու Ադելիա Պետրոսյանը: Հնարավո՞ր է՝ մոտ ապագայում նրանց տեսնենք Հայաստանի հավաքականի կազմում»,- հարցրել են Գիլոյանին:

«Շանս միշտ կա: Հարց է՝ ի՞նչ կլինի նրանց և ռուսաստանցի մյուս գեղասահորդների հետ մոտ ժամանակներս: Իսկ հետո կտեսնենք»,- պատասխանել ԿԳՄՍ փոխնախարարը:

Հիշեցնենք՝ 18-ամյա Արթուր Դանիելյանը 2020 թվականին դարձել է ՌԴ առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև 2-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում: 15-ամյա Ադելիա Պետրոսյանը հանդիսանում է Ռուսաստանի ամենահեռանկարային գեղասահորդներից մեկը: Նա Ռուսաստանի 2022 թվականի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ մեկ ծրագրի ընթացքում կատարելով երկու քառակի ռիտբերգեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search