Artsakhpress

Հասարակական

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում, «Արևիկ» բուժմիավորումում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում իսպանացի բժիշկների 40 հոգանոց թիմի կողմից կիրականացվեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար:

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ  կիրականացնեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.

• Անոթային վիրաբուժություն

• Պլաստիկ վիրաբուժություն (ոչ էսթետիկ վիրահատություններ) 

• Ինտերվենցիոն սրտաբանություն

• Մանկական վիրաբուժություն

• Ընդհանուր վիրաբուժություն (1. Որովայնի բաց և լապարասկոպիկ վիրահատություն, 2. Աճուկային ճողվածքի էնդոսկոպիկ վիրահատություն)

• Ուրոլոգիա

• Օդոնտոլոգիա

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ (047)94-13-50, «Արևիկ» բուժմիավորում՝ (047)94-55-01, «Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +(374)47421382, «Մարտունու ՇԲՄ» ՝ +(374)47821103 հեռախոսահամարներով:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search