Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու, որոնք արդեն օգտագործվում են Ուկրաինայում. աղբյուր

Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է լիբանանցի հետազոտող, լրագրող Էլայջա Մեգյերը՝ վկայակոչելով Թեհրանում իր աղբյուրները:

Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու, որոնք արդեն օգտագործվում են Ուկրաինայում. աղբյուր

Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու, որոնք արդեն օգտագործվում են Ուկրաինայում. աղբյուր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է  pravda.ru-ն։

«Ռուսաստանն Իրանի հետ 1000 անօդաչու թռչող սարք գնելու պայմանագիր է կնքել այն բանից հետո, երբ Իրանը մի քանի անօդաչու թռչող սարքեր և սիմուլյատոր է մատակարարել, որոնց օգնությամբ ռուս սպաները պատրաստվել են: Առաջին անօդաչուներն արդեն օգտագործվել են Ուկրաինայում»,- գրել է Մեգյերը սոցցանցում:

Մեգյերի աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի կողմից անօդաչու թռչող սարքերի գնումն իրանական արդյունաբերության զարգացման որակի կարևոր ցուցանիշ է. Իրանը կարողացել է արտադրել ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին է Shahid 129-ը, որոնք կարող են թռչել ավելի քան 24 ժամ:

Լրագրողի խոսքով՝ հենց դա է գրավել Ռուսաստանին, հատկապես Ուկրաինայի հակամարտությունում օգտագործելու համար։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը վերջին տասնամյակում քիչ ուշադրություն և ներդրումներ է հատկացրել անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությանը։ Փոխարենը նա կենտրոնացել է հիպերձայնային հրթիռների զարգացման վրա՝ այս ուղղությամբ առաջ անցնելով ԱՄՆ-ից, կարծում է լրագրողը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search