Artsakhpress

Միջազգային

ԵՄ-ն դիտարկում է Իբերիա-Իտալիա գազատարի կառուցումը. Պորտուգալիա

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան AP լրատվական գործակալությանն ասել է, որ Եվրոպան դիտարկում է Իսպանիայից Իտալիա բնական հեղուկ գազի խողովակաշար կառուցելու հարցը՝ որպես ֆրանսիական առարկությունները շրջանցելու միջոց։

ԵՄ-ն դիտարկում է Իբերիա-Իտալիա գազատարի կառուցումը. Պորտուգալիա

ԵՄ-ն դիտարկում է Իբերիա-Իտալիա գազատարի կառուցումը. Պորտուգալիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նրա խոսքով՝ Պորտուգալիան եւ Իսպանիան կարող են մեծ քանակությամբ բնական հեղուկ գազ ուղարկել դեպի ԵՄ այլ պետություններ։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն նման ստորջրյա խողովակաշարի կառուցումը հավանաբար տարիներ կպահանջի, փոխանցում է news.am-ը;
Երկու երկրները գազատարով գազ են ստանում Ալժիրից եւ Մարոկկոյից, ինչպես նաեւ ծովով այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Նիգերիան: Սակայն ներկայումս Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Եվրոպայի մյուս պետությունների միջեւ էներգետիկ կապը սահմանափակ է:
«Պիրենեյան թերակղզին ի վիճակի է փոխարինել բնական հեղուկ գազի մեծ մասը, որը Կենտրոնական Եվրոպան ներկայումս ներմուծում է Ռուսաստանից», - ասել է Կոստան:
Ունենալով վեց LNG կայաններ Իսպանիայում, ներառյալ Եվրոպայի ամենամեծ կայանը Բարսելոնայում եւ եւս մեկը Պորտուգալիայում, այս երկրներին բաժին է ընկնում Եվրոպայում բնական հեղուկ գազի (LNG) վերամշակման հզորության մեկ երրորդը: Կոստան նշել է, որ գործարանները կարող են նաեւ ծովով ավելի շատ բնական հեղուկ գազ առաքել եվրոպական այլ նավահանգիստներ, մինչ խողովակաշարը կառուցվի:
Նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը դեռեւս դեմ է Պիրենեյներով խողովակաշարի կառուցմանը` պատճառաբանելով բնապահպանական մտահոգությունները, եւ հավելել է, որ Եվրահանձնաժողովը դիտարկում է Իտալիայի հետ կապի հնարավորությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Search