Artsakhpress

Սպորտ

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է մրցաշրջանի ՌԴ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» 22-ամյա հարձակվող Էդուարդ Սպերցյանը Championat.com կայքում անցկացված հարցման արդյունքներով ճանաչվել է Ռուսաստանի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է մրցաշրջանի ՌԴ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է մրցաշրջանի ՌԴ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Championat.com-ը, որը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում:
 
Սպերցյանը հավաքել է 21 հազար 401 ձայն՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Էդուարդ Սպերցյանին մրցանակը հանձնել է Championat.com կայքի թղթակից Պալինա Կուիմովան:
 
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Ավելի շատ, ավելի նվիրված ու ուժեղ եմ աշխատելու»,- ասել է Սպերցյանը:
 
Հավելենք, որ երկրորդ հորիզոնականում Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արսեն Զախարյանն է։ Նրա օգտին քվեարկել է 18 հազար 982 երկրպագու: Երրորդ հորիզոնականում «Ախմատի» ֆուտբոլիստ Համիդ Աղալարովն է՝ 16 հազար 445 ձայներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search