Artsakhpress

Միջազգային

Սիրիայում այրել են Թուրքիայի դրոշները

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։

Սիրիայում այրել են Թուրքիայի դրոշները

Սիրիայում այրել են Թուրքիայի դրոշները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Դրանք հետևել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Դիվանագետների 13-րդ կոնֆերանսի փակման առնչությամբ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի արած հայտարարություններին։
Չավուշօղլուն հայտարարել էր, որ ոտքի վրա խոսակցություն է ունեցել Սիրիայի արտգործնախարարի հետ։ Շեշտել էր, որ «ընդդիմադիր սիրիացիների և ռեժիմի միջև խաղաղություն է պետք, և Թուրքիան կարող է աջակցել դրան»։
Ավելին՝ Թուրքիայի արտգործնախարարն իր խոսքում Սիրիայի նախագահին դիմել էր որպես Բաշար Ասադ, այն դեպքում, երբ Սիրիայի կենտրոնական իշխանության հետ հարաբերությունների վատթարացումից հետո Թուրքիայի կառավարության անդամները նրան կոչում էին Բաշար Էսեդ հնչողությամբ։
Չավուշօղլուի այս հայտարարությունները հարուցել է սիրիական ընդդիմության զայրույթը։ Ընդդիմադիր խմբերը Ջարաբուլուսում և Ազազում  հակաթուրքական կարգախոսներ են բղավել և այրել են «Սիրիայի ազատ բանակի» դրոշների կողքին կախված Թուրքիայի դրոշները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search