Artsakhpress

Միջազգային

Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters

Սպասվում է, որ սեպտեմբերին Ղազախստանը կսկսի իր հում նավթի մի մասը վաճառել Ադրբեջանի ամենամեծ խողովակաշարով, քանի որ երկիրն այն երթուղու այլընտրանք է փնտրում, որը Ռուսաստանն սպառնացել էր փակել

Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters

Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին տեղեկացրել է News.am-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրի։

Ղազախական նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան 1 տոկոսը կամ օրական մոտ 1,4 մլն բարել։ 20 տարվա ընթացքում  դրանք մատակարարվել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) խողովակաշարով ռուսաստանյան սեւծովյան Նովոռոսիյսկ, որն ապահովել է ելքը համաշխարհային շուկա։

Հուլիսին ռուսական դատարանը սպառնացել է փակել ԿԽԿ-ն, ինչը դրդել է Ղազախստանի կառավարությանը եւ խոշոր օտարերկրյա արտադրողներին, որպես զգուշության միջոց, պայմանագրեր կնքել այլ շուկաներում։ Այլընտրանքներից ոչ մեկն այնքան պրակտիկ չէ, որքան ԿԽԿ-ի խողովակաշարը, ինչը բարձրացնում է էներգետիկ շուկայում հետագա անկայունության վտանգը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը տեղեկացրել է, որ «Կազմունայգազ» (ԿՄԳ) ղազախական պետական ընկերությունը նախնական բանակցություններ է վարում SOCAR ադրբեջանական պետական ընկերության առեւտրային ստորաբաժանման հետ տարեկան 1,5 մլն տոննա ղազախական նավթ ադրբեջանական խողովակաշարով վաճառելու թույլտվության մասին, որով նավթը կհասցվի թուրքական միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։

Օրական 30 000 բարելից մի փոքր ավելին չնչին ծավալ է սովորական 1,3-1,4 մլն բարելի համեմատ, որոնք անցնում են ԿԽԿ-ի խողովակաշարով։

Վերջնական պայմանագիրը պետք է ստորագրվի օգոստոսի վերջին, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով հոսքերը կսկսվեն մեկ ամիս հետո, ասել է աղբյուրը։

Երկու աղբյուրների տեղեկացմամբ՝ տարեկան եւս 3,5 մլն տոննա ղազախական նավթ կարող է մատակարարվել 2023թ. ադրբեջանական այլ խողովակաշարով վրացական սեւծովյան Սուփսա նավահանգիստ։

ԲԹՋ-ի հետ միասին ծավալը կհավասարվի օրական ավելի քան 100 000 բարելի կամ 8 տոկոսի։

Ադրբեջանի վրա հենվելը Ղազախստանին թույլ կտար շրջանցել ռուսական տարածքը։ Անցած ամիս BP Azerbaijan-ը հայտարարել էր, որ Բաքու-Սուփսա խողովակաշարից հոսքերը կվերուղղորդի ավելի խոշոր ԲԹՋ խողովակաշար։

Բայց ԲԹՋ-ի նոր երթուղին նշանակում է, որ Ղազախստանը ստիպված կլինի հենվել ոչ մեծ լցանավերի նավատորմի վրա՝ նավթը Կասպից ծովով Աքթաու նավահանգստից Բաքու տեղափոխելու համար, որը սահմանափակ պահեստային հզորություններ ունի, նշել են աղբյուրները։

Երկու աղբյուրների համաձայն՝ «Թենգիզշեւրօյլ» (ԹՇՕ) համատեղ ձեռնարկությունը, որը գլխավորում է Chevron նավթային ընկերությունը, սեփական մարքեթինգային ստորաբաժանում ունի եւ առանձին բանակցություններ է վարում խողովակաշարով եւ երկաթուղով իր երթուղիների մասին։

ԲԹՋ խողովակաշարը կարող է լինել նաեւ տարբերակ ԹՇՕ-ի համար, բայց աղբյուրը նշել է, որ համաձայնության դեպքում հոսքերը կարող են վեց ամիս հետո սկսվել։

Որակը գործոններից մեկն է, որը խանգարում է արագ համաձայնեցման գալուն։ CPC Blend հիմնական ղազախական տեսակը թեթեւ բարձրծծմբային նավթ է, որը վաճառվում է զգալի զեղչով՝ ադրբեջանական BTC տեսակի համեմատ, որը միջին, պակաս ծծմբային տեսակ է եւ ավելի հեշտ է  մշակման ենթարկվում։

ԹՇՕ-ն արդեն ապրիլին սկսել է նավթի ոչ մեծ ծավալ վերուղղորդել երկաթուղով վրացական Բաթում նավահանգիստ, երբ փոթորկի պատճառով ԿԽԿ-ի տերմինալի մի մասը շարքից դուրս էր եկել։

Երկու աղբյուր տեղեկացրել է, որ ԹՇՕ-ն ավելի շատ երկաթուղային փոխադրումներ է պատվիրում, եւ դրանք կարող են ավելանալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

Ղազախստանը առանձին Սեւ եւ Բալթիկ ծովերի նավահանգիստներ է արտահանում 1 մլն տոննա կամ օրական 250 000 բարել Urals տեսակի նավթ ռուսական խողովակաշարային համակարգի միջոցով։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Ստեփանակերտում կայացել է Զաքար Քեշիշյանի համերգապատումը

Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով.ԱՀ ԱԺ պատգամավոր

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի

Search