Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով վնասվել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը, բայց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել:
Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ
«Հարվածների հետեւանքով մասնակիորեն վնասվել Է սեփական կարիքների ջերմաԷլեկտրակայանը եւ միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը»,-հաղորդել Է նա: «Միայն Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ, գրագետ եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ ԱԷԿ-ի չափազանց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել եւ ռեակտորների աշխատանքը չի խախտվել»,-հայտարարել Է Միզինցեւը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: