Artsakhpress

Հասարակական

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով  Արցախի ներդրումային հիմնադրամ է ներկայացվել 47 հազար 360 դիմում։

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ  Մհեր Մխիթարյանը՝ ընդգծելով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել ընթացիկ տարվա հունիսի 1-ը:
 
«Ընդունված դիմումներից 7 հազարը չեղարկվել է սխալ  կամ կրկնակի տվյալների պատճառով, իսկ մնացած դիմումներն անցել են մշակման փուլ։
Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ ունեցած տվյալների՝ ընթացքավորվել է շուրջ 28 հազար դիմում,որոնք սահմանված կարգով փոխանցվել են մարման գործընթացն իրականացնող համապատասխան  բանկերին և վարկային կազմակերպություններին։ Շուրջ 25 հազար դիմումի հիման վրա  արդեն մարվել են ծրագրի շահառուների վարկերը»,-ներկայացրել է Մ. Մխիթարյանը։ Նրա խոսքով՝  դիմումների ընթացքավորումը շարունակվում  է իրականացնել  սոցիալական խմբերի համար գործող առաջնահերթության կարգով։
«Եղել են դեպքեր,երբ դիմումատուները չեն նշել, որ զոհված կամ տեղահանված անձի կարգավիճակ ունեն։  Նման դեպքերում,առաջնահերթության կարգով նրանց դիմումներն են ընթացքավորվում»,-հավելել է մեր զրուցակիցը։
Ըստ պատասխանատուի՝  ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝  գործընթացը կավարտվի մինչև 2023 թվականի հոկտեմբերը, իսկ ներկայացված դիմումների մշակումը՝  մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր։
«Այս պահի դրությամբ ունենք տրամադրված երաշխավորագիր շուրջ 29 միլիարդ դրամի չափով վարկային պարտավորությունների մարման համար։ Պետական բյուջեից  2021 թվականին, ինչպես նաև  ընթացիկ տարում   արդեն հատկացվել է  ավելի քան 25 միլիարդ դրամ»,-հայտնել է մեր զրուցակիցը:
 
Անդրադառնալով գործընթացի այլ մանրամասների՝  հիմնադրամի փոխտնօրենը շեշտեց, որ դիմումների ուսումնասիրման և քաղաքացիների կողմից վճարված գումարների հետվերադարձի վերաբերյալ  համապատասխան հաղորդագրություններ են ուղարկում բնակիչներին։  Հաղորդագրությունը ստանալու դեպքում քաղաքացուց պահանջվում է բացել գործող հաշվեհամար՝ ՀՀ դրամով, և այն ներկայացնել Ներդրումային հիմնադրամ։
Աջակցության գումարը տեխնիկապես հնարավոր չէ փոխանցել կենսաթոշակային քարտի վրա։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search