Artsakhpress

Մշակույթ

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանված կոթողներն իրենց ուրույն տեղը կունենան. փոխնախարար

Ըստ քաղաքացիական պաշտպանության պլանի՝ Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուսի համայնքների բնակչության տարհանմանը զուգահեռ , շարունակվում է նաև մոնումենտալ արվեստի հուշարձանների տեղափոխման գործընթացը:

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանված կոթողներն իրենց ուրույն տեղը կունենան. փոխնախարար

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից  տարհանված կոթողներն  իրենց ուրույն տեղը կունենան. փոխնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ տարհանվող մշակութային ժառանգությունը ներառում է խաչքարեր, հուշակոթողներ, տապանաքարեր, թանգարանային ցուցանմուշներ և գրադարանային ֆոնդը:

297865281_744436913497966_4716086586542144596_n.jpg (85 KB)

«Արդեն ամբողջությամբ դուրս է բերվել Բերձորի քաղաքային գրադարանի ամբողջ գրքային ֆոնդը: Երեք համայնքներում էլ շարունակվում է մոնումենտալ արվեստի հուշակոթողների տարհանումը: Մոտ երկու տասնյակից ավելի կոթող արդեն տեղափոխվել է, նույնքանինն է ընթացքում է»,-ասել է Լ. Հովհաննիսյանը՝ հավաստիացնելով, որ ամբողջ գործընթացն ավարտին կհասցվի նախատեսված ժամկետում:
Անդրադառնալով տարհանվող պատմամշակութային ժառանգության ժամանակագրությանը, փոխնախարարը մասնավորապես նշեց Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցու 11-12-դ դարերով թվագրվող խաչքարը: Մեծ թիվ են կազմում ազգային հերոսներին, նշանավոր իրադարձություններին նվիրված հուշակոթողները: Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ տարհանված կոթողները Ստեփանակերտում և Հանրապետության այլ բնակավայրերում տեղակայելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ստացել:

Չի բացառվում, որ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու տարածքներում այդ նպատակով ստեղծվեն համապատասխան պուրակներ: ԿԳՄՍ փոխնախարարի հավաստմամբ՝ Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղափոխված հուշարձաններն իրենց ուրույն տեղը կունենան Հանրապետությունում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Հայկ Խանումյանը կդադարեցնի պաշտոնավարումը. այս մասին նա գրառում է կատարել

Իրավիճակը պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ. պետնախարարը մեկնաբանել է նախարարներին աշխատանքից ազատելու որոշումը

Ազգային ժողովի կողմից Միքայել Մուսայելյանն ընտրվել է Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ

Տարեվերջին չկատարված գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու. Նախագահ Հարությունյան

Քերթում տեղի է ունեցել դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողություն

Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ԼՂ կարգավորմանը

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան

Search