Artsakhpress

Տնտեսական

Հանրապետությունում պտուղ-բանջարեղենի իրացմանը զգալիորեն նպաստում են վերամշակող ընկերությունները

Արցախի Հանրապետությունում պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններն իրենց արտադրանքը հիմնականում իրացնում են տեղական շուկաներում:

Հանրապետությունում պտուղ-բանջարեղենի իրացմանը զգալիորեն նպաստում են վերամշակող ընկերությունները

Հանրապետությունում պտուղ-բանջարեղենի իրացմանը զգալիորեն նպաստում են   վերամշակող ընկերությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման բաժնի մասնագետ Զավեն Բաղրյանը: Նրա խոսքով՝ ագրովերամշակված արտադրանքը հիմնականում սպառվում է Արցախում ու Հայաստանի Հանրապետությունում, մասամբ էլ՝ Ռուսաստանի Դաշնության շուկաներում:

298673112_750035686056267_5513076455086915775_n.jpg (37 KB)

«Պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունները կարողանում են շոշափելիորեն նպաստել տեղական գյուղմթերքի իրացմանը, սակայն խնդիրներ ունեն իրենց արտադրանքի իրացման առումով:

Գնային քաղաքականությունը և գնագոյացման վրա առաջին հերթին ազդում է արտադրանքի ինքնարժեքը, այնուհետև՝ շուկայական մրցակցության գները: Այնուամենայնիվ, Արցախում վերամշակված ագրոարտադրանքը, ի համեմատ արտաքին շուկաների, միանշանակ, բյուջետային պրոդուկտ կարելի է համարել»,-հավելել է Զ.Բաղրյանը:

Ոլորտի մասնագետը նշել է, որ ագրովերամշակման զարգացումը գյուղատնտեսական արտադրանքի կայուն պահանջարկի նախադրյալներից է:

«Այս առումով շատ կարևոր է գյուղատնտեսության շարունակական զարգացումը, իսկ ագրովերամշակման ոլորտն այդ շղթայի հաջորդ օղակն է: Որքան զարգացած լինի ագրովերամշակման ոլորտը, այնքան կայուն պահանջարկ կունենա գյուղատնտեսական արտադրանքը»,-հավելել է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ հետպատերազմյան շրջանում պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունները դժվարանում են հումքի ձեռքբերման գործում, քանի որ չկան նախկին ծավալները: Պակասող հումքը ներկրվում է ՀՀ-ից: Անդրադառնալով իրացման խնդրի լուծմանը՝ Զավեն Բաղրյանը կարևորել է ագրարային մարքեթինգի անհրաժեշտությունը, որն ընդունված է միջազգային պրակտիկայում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search