Artsakhpress

Սպորտ

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում անցկացված գնդակային հրաձգության 2022 թվականի 10 մ., վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում:

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գյումրի համայնքի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանը մրցել է 10մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 386 միավոր՝ նա կրկնել է աշխարհի երիտասարդների ռեկորդը և նվաճել է ոսկե մեդալ, փոխանցում է armsport-ը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ֆրանսիայի Շատոու քաղաքում անցկացված վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում:
Լիլիթ Մկրտչյանը, մեծահասակների պայքարի որակավորման փուլում խոցելով 555 միավոր 3-րդ հորիզոնականով, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Քաթարի ներկայացուցչին ՝ դարձել է բրոնզե մեդալակիր:
Գոհար Հարությունյանը երիտասարդների պայքարում 553 միավորով 2-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:1 վստահ հաղթանակով անցել է ուկրաինացի հրաձգուհուն և նվաճել է բրոնզե մեդալ:
Մեծահասակների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել նաև Արուսյակ Գրիգորյանը: Նա մրցել է 10մ, խառը վազք, 20+20 կրակոց վարժությունում: Խոցելով 367 միավոր՝ Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search