Artsakhpress

Միջազգային

Չինաստանը մտադիր չէ առաջիկա երկու տարում ներխուժել Թայվան. Պենտագոն

Չինաստանը մտադիր չէ առաջիկա երկու տարում  ներխուժել Թայվան։ Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը՝ նշելով, որ Պենտագոնը չի փոխել իր գնահատականներն այս հարցում:

Չինաստանը մտադիր չէ առաջիկա երկու տարում ներխուժել Թայվան. Պենտագոն

Չինաստանը մտադիր չէ առաջիկա երկու տարում ներխուժել Թայվան. Պենտագոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Politico-ն։
 
Պեկինն անցած շաբաթ աննախադեպ զորավարժությունների շարք էր անցկացրել՝ ի պատասխան Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցի։
 
Քալի մեկնաբանություններն այն մասին, որ Պենտագոնը չի կարծում, որ Չինաստանը շուտով ներխուժելու է Թայվան, արտացոլում են Բայդենի վարչակազմի՝ զորավարժությունները  նսեմացնելու ջանքերը, եւ պաշտոնյաներն ասում են, որ դրանք ավելի շատ «պարծենկոտություն» են, քան ռազմական ակտիվության նշան:
 
Քալը դատապարտել է «դեպի նոր ստատուս քվո ճանապարհ» հարթելու Չինաստանի փորձը՝ բազմիցս հատելով միջին գիծը: «Իրականում պաշտոնյաներն ակտիվություն են  նկատում հենց նեղուցում՝ հսկայական քանակությամբ ծովային եւ օդային միջոցներ, որոնք հատում են դե ֆակտո կենտրոնական գիծը՝ ավելի մոտենալով Թայվանի ափերին»,- ասել է Քալը: «Հասկանալի է, որ Պեկինը փորձում է յուրատեսակ նոր նոր ստեղծել՝ Թայվանին ստիպելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը բացահայտ պարտադրելու համար՝ հաշվի առնելով Թայվանի նեղուցի կարեւորությունը համաշխարհային տնտեսության համար»,- հավելել է նա:
 
Քալը նշել է, որ Չինաստանի արձագանքը Փելոսիի այցին «բեմադրված» ճգնաժամ էր՝ հավելելով, որ ԱՄՆ պաշտոնյաները պարբերաբար այցելում են Թայվան։ «Մեր քաղաքականությունը չի փոխվել, դա աջակցությունն է ստատուս քվոյին,- ասել է Քալը:- Չինաստանի քաղաքականությունն այն է, ինչ փոխվել է»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Search