Artsakhpress

Միջազգային

ՌԴ–ն ԱՄՆ–ին հորդորում է համագործակցել տեսչական ստուգումները վերսկսելու համար

Ռուսաստանը ԱՄՆ–ին կոչ է անում շարունակել փոխգործակցել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍԿՊ) շրջանակում ստուգումներն անհապաղ վերսկսելու համար։

ՌԴ–ն ԱՄՆ–ին հորդորում է համագործակցել տեսչական ստուգումները վերսկսելու համար

ՌԴ–ն ԱՄՆ–ին հորդորում է համագործակցել տեսչական ստուգումները վերսկսելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասվում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան Վաշինգտոնի գործողությունների պատճառով որոշել է ժամանակավորապես դադարեցնել ռուսական օբյեկտներում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի շրջանակում իրականացվող տեսչական ստուգումները։
«ԱՄՆ–ին հորդորում ենք հրաժարվել գործին օգուտ չբերող, անարդյունավետ գործողություններից և շարունակել սերտ փոխգործակցությունը` իրատեսական և իրավահավասար հիմունքներով պայմանագրով նախատեսված տեսչական միջոցառումները հնարավորինս շուտ վերսկսելու նպատակով», – ասել է փոխարտգործնախարարը։
Ըստ նրա` դա բխում է երկու կողմերի շահերից։
ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը ստորագրվել էր Պրահայում 2010 թվականի ապրիլի 8-ին։ Այն փոխարինել էր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին 1991 թվականի պայմանագիրը։
2021 թվականի փետրվարի 3-ին Մոսկվան և Վաշինգտոնը նոտաներ փոխանակեցին ներքին ընթացակարգերն ավարտելու վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին, որպեսզի ուժի մտնի պայմանագիրը 5 տարով երկարաձգելու մասին համաձայնագիրը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Search