Artsakhpress

Քաղաքական

Հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ․ պատրաստ և ունակ ենք համախմբվելու՝ հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության․ Արցախի «Արդարություն» կուսակցություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել:

Հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ․ պատրաստ և ունակ ենք համախմբվելու՝ հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության․ Արցախի «Արդարություն» կուսակցություն

Հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ․ պատրաստ և ունակ ենք համախմբվելու՝ հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության․ Արցախի «Արդարություն» կուսակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը, 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական և հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը, մեծացնում է ճնշումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի նկատմամբ և, փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսում իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու և համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա համայն հայության լայն համախմբում՝ Հանուն Արցախի Պաշտպանության: Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը:
Արցախի «Արդարություն» կուսակցությունը ողջունում է մեր հայրենակիցների՝ Հանուն Արցախի Պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությունը և կոչ է անում իր կառույցներին՝ իրենց ողջ ներուժով համախմբվել ստեղծված և հետագայում ստեղծվող նախաձեռնող խմբերի շուրջ, որոնց տեղակայման և կոնտակտային տվյալները կհրապարակվեն հաջորդիվ: Ցանկանում ենք նշել, որ այս նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունվել և ընթացք է ստացել նաև Հայաստանի Հանրապետությունում ու Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ և ունակ ենք համախմբվելու հանուն Արցախի Հանրապետության պաշտպանության»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Search