Artsakhpress

Միջազգային

Վաշինգտոնը պատրաստ է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերականգնման շուրջ արագ գործարք կնքել

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է արագ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերականգնման վերաբերյալ՝ ԵՄ-ի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:

Վաշինգտոնը պատրաստ է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերականգնման շուրջ արագ գործարք կնքել

Վաշինգտոնը պատրաստ է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի վերականգնման շուրջ արագ գործարք կնքել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Armenia Today-ը հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ԵՄ-ի պատրաստած համաձայնագրի տեքստը համարում Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու միակ տարբերակը։

Ավելի վաղ Եվրամիությունը, որը հանդես է գալիս որպես Վիեննայի բանակցություններում համակարգող, ներկայացրել է իրանական միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի վերջնական տարբերակը: Երեկ Վիեննայում կայացած բանակցություններում իրանական պատվիրակությունը նախնական պատասխան է տվել համակարգող Էնրիկե Մորայի ներկայացրած առաջարկներին:

Իրանի ԱԳՆ դիվանագիտական աշխատակիցը հայտնել է, որ նշված առաջարկությունները պահանջում են համակողմանի քննարկում, և առարկությունների մասին տեղյալ են պահել ԵՄ համակարգողին և բանակցությունների մյուս մասնակիցներին: Պաշտոնյան նշել է, որ որոշ հարցերի շուրջ բանակցությունների անցած փուլի ընթացքում հարաբերական առաջընթաց է գրանցվել:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն (ԳՀՀԾ) Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնգյակի և Գերմանիայի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին որոշում է կայացրել դուրս գալ այդ պայմանավորվածությունից։

ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ:



     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Search