Artsakhpress

Հասարակական

Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը 2022-23 ուստարվա ընդունելություն է հայտարարել

«Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր» ՓԲ ընկերությունը հայտարարում է 2022-23 ուստարվա մրցութային ընդունելություն ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում։

Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը 2022-23 ուստարվա ընդունելություն է հայտարարել

Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը 2022-23 ուստարվա ընդունելություն է հայտարարել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ իրականացվող «Հայրենիքի պաշտպանության և գիտատեխնիկական առաջընթացի համար պատասխանատու օրինապաշտ քաղաքացու ձևավորման» հեղինակային կրթական ծրագիրն ապահովելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ և լիարժեք կրթություն։

Դիմորդները անցնում են հոգեբանական թեստավորում և հանձնում են ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» (անգլերեն), «Ռուսաց լեզու», ինչպես նաև դիմորդի ընտրությամբ՝ բնական գիտություններ (ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա՝ մեկ հարցաթերթով) կամ հասարակական գիտություններ (հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն՝ մեկ հարցաթերթով):

Ընդունելության գործընթացն իրականացվում է համաձայն Ճեմարանի 2022-23 ուստարվա ընդունելության կանոնների, որոնք հրապարակված են edu.nk.am կայքում։ Սովորողների մրցութային ընտրությունն իրականացվում և ուղղորդվում է Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից։

Ուսուցումը իրականացվելու է Երևանի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի կողմից ընտրված և համապատասխան մասնագիտական վերապատրաստումներ անցած ուսուցիչների կողմից։ Երկրորդ կիսամյակից ուսուցումը կազմակերպվելու է հումանիտար, բնագիտական և տնտեսագիտական հոսքերով։ Ճեմարանում ուսումն անվճար է։

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

• դիմում (լրացվում է տեղում)

• ծնողի (կամ նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնությունը (լրացվում է տեղում)

• սովորողի ծննդյան վկայականի պատճենը

• սովորողի հիմնական կրթության վկայականի պատճենը (10-րդ դասարան ընդունվելու համար) կամ 10-րդ դասարանի ամփոփաթերթիկի պատճենը (11-րդ դասարան ընդունվելու համար)

• երկու լուսանկար (3x4 չափսի)

• դիպլոմների, պատվոգրերի, գովասանագրերի կամ ակադեմիական այլ նվաճումները հավաստող փաստաթղթերի պատճեններ (առկայության դեպքում) Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 5-ից մինչև 16-ը, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն՝ ք. Ստեփանակերտ, Թումանյան 48 հասցեում (ԱՀ ԿԳՄՍՆ շենք)։

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել (097)70-09-08 կամ (094)08-13-30 հեռախոսահամարներին։ Ընդունելության քննությունների ձևանմուշները հրապարակված են կայքում։

«Արցախի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը ստեղծվել է 2022թ․-ին, Արցախի Հանրապետության Կառավարության և Կրթական ծրագրի հեղինակի կողմից Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի օրինակով։

Ճեմարանի տեսլականն է․ «Ապահով, աջակցող և հոգատար կրթական միջավայրում ազգային հենքի վրա կերտել հայրենիքին արժանի, բանիմաց, բարձր բարոյական արժեքներ կրող քաղաքացու, որը, վստահ իր ուժերին, պատրաստ է շարունակական պայքարի և նախաձեռնողականության միջոցով աշխարհը դարձնել խաղաղ, կայուն և ներդաշնակ»։

Ճեմարանում ուսումնադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է երկարացված օրվա աշխատակարգով։ Սովորողներն ապահովվում են սննդով՝ ըստ հաստատված սննդակարգի։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Search