Artsakhpress

Հասարակական

Հայաստանի թիմը մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 6 մեդալ է նվաճել

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

Հայաստանի թիմը մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 6 մեդալ է նվաճել

Հայաստանի թիմը մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում 6 մեդալ է նվաճել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Երևանի պետական համալսարանից Վահան Մարտիրոսյանը, Վահե Կարագուլյանը և Տիգրան Չթչյանն արժանացել են ոսկե մեդալների, Գագիկ Մելքումյանը՝ արծաթե մեդալի, իսկ Վաչագան Դիլանյանը՝ բրոնզե մեդալի: Հայ-ռուսական համալսարանից Արման Ֆահրադյանն արժանացել է արծաթե մեդալի։
Հայաստանյան թիմը ղեկավարել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Արման Բայրամյանը և Տիգրան Հակոբյանը:
Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով անցկացված 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային (International Mathematics Competition) մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, նրանցից 168-ը՝ առկա, 499-ը՝ առցանց):

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search