Artsakhpress

Հասարակական

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի բացօթյա տարածքում կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ՝ «Արցախում աշխատանք կա» խորագրով:

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին:

Нет описания.

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու նպատակն աշխատանք փնտրողներին և բոլոր գործատուներին մեկ վայրում համախմբելն է, որպեսզի հանդիպեն և քննարկեն, թե ով ինչ ունի առաջարկելու:

Нет описания.

Нет описания.

«Մենք հույս ունենք, որ այս միջոցառման արդյունքում բազմաթիվ գործատուներ և աշխատանք փնտրողներ կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն, ինչը սոցիալական խնդրի լուծման և տնտեսության համար որոշակի խթան կապահովի: Մենք լրացուցիչ այլ միջոցառումներ և մեխանիզմներ էլ ենք մտածում, որպեսզի աշխատանք կամ աշխատող գտնելը հեշտ լինի՝ շարունակաբար: Դրան զուգահեռ, իհարկե, շատ անելիքներ կան զբաղվածության ոլորտում, այդ թվում՝ վերապատրաստումների, որակավորման ապահովման ուղղությամբ»,-ասել է Ա. Բեգլարյանը:

Нет описания.

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանը նշել է, որ Արցախում աշխատանքի տոնավաճառն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում:

Нет описания.

Нет описания.

«Տոնավաճառին մասնակցում է 61 գործատու՝ ներկայացնելով 1500-ից ավելի թափուր աշխատատեղեր 14 ոլորտներում:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տոնավաճառն իր բնույթով ավելի մեծ է»,-տեղեկացրել է Հ.Պետրոսյանը՝ հավելելով, որ տոնավաճառի արդյունքները կամփոփվեն երկու ամիս հետո:

Нет описания.

Տոնավաճառի ավարտից հետո էլ, տասը օր շարունակ, աշխատանք փնտրող անձինք կարող են թափուր աշխատատեղերին ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում:

Нет описания.

Լուսինե Նասիբյանն առաջին անգամ է մասնակցում աշխատանքի տոնավաճառի. փորձում է մանկավարժի աշխատանք գտնել:

«Երկար տարիներ չեմ աշխատել: Ունեմ երկու անչափահաս երեխա: Այժմ Աշխատանք եմ փնտրում:

Շնորհակալ եմ տոնավաճառի կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ընձեռելու համար, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանք գտնել , վաստակել , ապրել ու արարել հայրենիքում»,-ասել է մեր զրուցակիցը :

Нет описания.


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search