Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ Արցախի ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովման պահանջով

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հասարակական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների կատարման և Արցախի ժողովրդի անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովելու պահանջով:

Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ Արցախի ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովման պահանջով

Ստեփանակերտում բողոքի ակցիա է կազմակերպվել՝  Արցախի ժողովրդի անվտանգության պատշաճ ապահովման պահանջով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ակցիայի կազմակերպիչներից, Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ նախօրեին՝ վերջին օրերի լարվածության հարցով հանդիպում են ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:

297501265_1756255071391492_3052289899552622534_n.jpg (1.66 MB)«Մենք պահանջել ենք, որ ըստ անհրաժեշտության՝ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ստանձնել է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Խաղաղ բնակչութունը հենց այդ տրված երաշխիքների հիման վրա է ետ վերադարձել:

296972322_388179216806288_4149621763243927697_n.jpg (2.22 MB)

Ադրբեջանա-թուրքական ահաբեկչական մեքենային մենք միայնակ չենք կարող դիմադրել. պահանջվում ենք քաղաքական որոշումներ, որոնք պետք է կայացնեն աշխարհի գերտերությունները, հանձինս՝ Ռուսաստանի, որը ստանձնել է տարածաշրջանի խաղաղության երաշխավորի դերակատարությունը»,- ասել է Ա.Օսիպյանը:

297033544_3270852056505603_902359167805003646_n.jpg (1.42 MB)Ակցիայի մասնակից, Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով՝ եթե այսուհետ իրավիճակի լիցքաթափման և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման ուղղոությամբ ռուսական խաղաղապահ ուժերը կտրուկ միջոցներ չձեռնարկեն, ստիպված են լինելու շարունակել բողոքի ակցիաները:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Search