Artsakhpress

Տնտեսական

ԵԱԶԲ-ն կֆինանսավորի Հայաստանում 11 արևային կայանների կառուցումը

Եվրասիական զարգացման բանկը կֆինանսավորի Հայաստանում մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայանների կառուցումը:

ԵԱԶԲ-ն կֆինանսավորի Հայաստանում 11 արևային կայանների կառուցումը

ԵԱԶԲ-ն կֆինանսավորի Հայաստանում 11 արևային կայանների կառուցումը
Համապատասխան փաստաթղթերը ստորագրեցին ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Նյու Էներջի» ընկերությունների խմբի նախագահ Հայկ Հարությունյանը:
 
Եվրասիական զարգացման բանկն այդ նախագծերի համար մինչև 37 մլն դոլար կհատկացնի։ Կայանները կկառուցվեն Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:
 
Բոլոր օբյեկտները շահագործման կհանձնվեն արդեն այս տարի։ Ներդրումների վերադարձն իրականացվելու է վարկառուի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև կնքվող էլեկտրաէներգիայի իրացման պայմանագրերով վճարումների հաշվին:
 
Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը հանրապետության կառավարության էներգետիկ ռազմավարության գերակա ուղղություններից է։ Վերականգնվող էներգիայի աղբյուրը նվազեցնում է պետության կախվածությունը հանածո վառելիքից, որն ամբողջությամբ ներկրվում է։ Դրա առաջնահերթությունը և զարգացման վերաբերյալ Հայաստանի կառավարության մտադրություններն ամրագրված են 2021-2040 թթ. էներգետիկ ռազմավարության մեջ:
 
Արևային էլեկտրակայանների ներուժը Հայաստանում գնահատվում է 8 ԳՎտ։ Արևային ժամերի միջին տարեկան տևողությունը 2700 է, իսկ արևային էներգիայի միջին տարեկան հոսքը՝ մոտ 1720 կվտ/ժ՝ 1 քմ հորիզոնական մակերեսի համար (միջին եվրոպականը 1000 կվտ/ժամ է քառակուսի մետրի համար):
 
Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգը հիմնված է ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրաէներգիայի վրա։ Էլեկտրաէներգիայի ընդհանուր մատակարարման ամենամեծ աղբյուրը և ընդհանուր վերջնական սպառման հիմնական էներգակիրը շարունակում է մնալ բնական գազը։
 
«Հայաստանում մեր ռազմավարության համաձայն՝ ԵԱԶԲ-ն կենտրոնանում է բաշխիչ արևային էլեկտրակայանների կառուցման, հիդրոէլեկտրակայանների կառուցման և արդիականացման ծրագրերի վրա: Բանկի խնդիրն է մինչև 2026 թվականը նպաստել հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացմանը։ Այսպիսով` մենք ոչ միայն բարձրացնում ենք էներգետիկ համակարգի հուսալիությունը, այլև զգալիորեն բարելավում շրջակա միջավայրը՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները»,-ասաց Պոդգուզովը։
 
Հայկ Կարապետյանն իր հերթին նշեց, որ 11 կայանները տարեկան կարտադրեն մոտ 130 մլն կՎտ/ժ, ինչը կազմում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման մոտ 2%-ը։
 
Կայանների շինարարությունն արդեն ավարտվում է, դրանք շահագործման կհանձնվեն հոկտեմբերին։ Կարապետյանի խոսքով՝ բազմաթիվ այլ նախագծեր են նախատեսվում Հայաստանում և արտերկրում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Մեխիկոյում կազմակերպված ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է հայկական ժանյակի ցուցադրությամբ

Search