Artsakhpress

Հասարակական

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 հազար դրամական աջակցությանը դիմելու հայտերի ընդունումը:

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից: Հայտագրվելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք և սեղմել «Հայտագրվել» կոճակը: Դիմումը լրացնելու համար պետք է մուտքագրել չափահաս անձի հանրային ծառայությունների համարանիշը և սեղմել որոնման կոճակը:

«Ձեր անունը, ազգանվան և հայրանվան առաջին տառերը ավտոմատ կերպով կներբեռնվեն տվյալների բազայից: Այնուհետև կարող եք մուտքագրել Ձեր անձնական տվյալները: Եթե շահառուների ցանկում Ձեր տվյալները չգտնվեն, ավտոմատ կերպով կմերժվի Ձեր հայտը, որի մասին անմիջապես կտեղեկացվեք»,-նշված է Կոմիտեի հաղորդագրության մեջ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 12-ը: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հուլիս ամսվա վճարումները կկատարվեն մինչև օգոստոսի վերջ: Շահառու չհանդիսացող անձինք՝ հետագայում շահառու ճանաչվելու դեպքում, կարող են օգտվել դրամական աջակցությունից՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 7-ից 12-ը ներառյալ կայքում հայտագրվելու միջոցով, իսկ շահառու ճանաչված անձինք հետագայում գրանցվելու կարիք չունեն:

Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգել 047- 94-05-42, 047 -92-20-90 կամ 047 -11-91-19 հեռախոսահամարներին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Search