Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. հուլիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (18.07.2022թ.) համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 6 գնաճ և 1 գնանկում:
Մի շարք ապրանքատեսակների միջին գների փոփոխություն է արձանագրվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ հավելելով, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների համար գնային փոփոխություններ չեն արձանագրվել:
Ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգների հրապարակումը կատարվում է մանրածախ առևտրի ոլորտում մրցակցությունը խրախուսելու և նշված ապրանքատեսակների մանրածախ գների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը ապահովելու նպատակով: