Artsakhpress

Մշակույթ

«Զարթոնք» ակադեմիան Ստեփանակերտում և շրջաններում համերգներ է կազմակերպում

Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից ժամանած դասախոսների, ակադեմիայի լավագույն սաների մասնակցությամբ «Զարթոնք» ակադեմիան այս օրերին Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում կազմակերպում է համերգներ:

«Զարթոնք» ակադեմիան Ստեփանակերտում և շրջաններում համերգներ է կազմակերպում

«Զարթոնք» ակադեմիան Ստեփանակերտում և շրջաններում համերգներ է կազմակերպում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ըստ գերատեսչության հրապարակած ժամանակացույցի՝ հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկայանա գալա համերգ:

295784340_578132584102616_2465375669037182423_n.jpg (79 KB)Մարտունու մշակույթի կենտրոնում էլ հուլիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, նախատեսվում է ժողովրդական երգի համերգ (ղեկավար՝ Արտեմ Խաչատուր):

Հուլիսի 27-ին ժամը՝ 17:00-ին Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունենալու դասական համերգ (ղեկավարներ՝ Տիգրան Բերքելյան, Սենորա Գյուլբուդաղյան, Կարինե Մկրտչյան, Վան Արմենյան, Սեւակ Ավանեսյան, Մարտիկ Բազարյան):

Նույն օրը՝ ժամը՝ 20:00-ին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում կկազմակերպվի Ժողովրդական երգի համերգ՝ Արտեմ Խաչատուրի ղեկավարությամբ:

Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունենալու ջազ համերգ: (Ղեկավարներ՝ Արտյոմ Մանուկյան, Տիգրան Սուչյան):

«Զարթոնք» երաժշտական ակադեմիան հաշվետու համերգով կներկայանա հուլիսի 30-ին՝ ժամը19:00ին , Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում: Մուտքն ազատ է:

295999336_578126344103240_3076073388228052968_n.jpg (199 KB)Հուլիսի 18-ից 31-ը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում անց են կացվում «Զարթոնք» արվեստի ակադեմիայի վարպետության դասերը՝ ժողովրդական, կամերային, դասական վոկալի եւ ջազ երաժշտության, գրաֆիկ դիզայնի և ստեղծագրության ժանրերում։ Ծրագիրն իրականացվում է «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախաձեռնությամբ: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search