Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում դիմավորել են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արցախցի փոխչեմպիոնին

Արցախցի ըմբշամարտիկ  Հայկ Ավանեսյանը մրցանակային երկրորդ տեղն է գրավել հուլիսի 16-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով արծաթե մեդալ: Այսօր՝  հուլիսի 21-ին, Ստեփանակերտի  «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Աշոտ Դանիելյանը, մի խումբ մարզասերներ  դիմավորել են Եվրոպայի ըմբշամարտի առաջնության արցախցի փոխչեմպիոնին և նրա  մարզիչ Արմեն Մուրադյանին:

Ստեփանակերտում դիմավորել են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արցախցի փոխչեմպիոնին

Ստեփանակերտում դիմավորել են ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արցախցի փոխչեմպիոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ ԱՀ ԿԳՄՍՆ սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը նշել է, որ դեռահասների ըմբշամարտի Եվրոպայի առաջնության այս արծաթե մեդալն ըմբշամարտ մարզաձևից առաջինն է Արցախի Հանրապետության մարզական պատմության մեջ:
3.jpg (1.80 MB)
Մարզիչ  Արմեն Մուրադյանի խոսքով՝  առաջնությանը  յուրաքանչյուր քաշային կարգում մասնակցում էր առնվազն 30 մարզիկ:
 
ՀԱյկ.jpg (1.18 MB)«Մեր ըմբիշը(57կգ)  չորս գոտեմարտ է անցկացրել: Հատկանշական է Ֆրանսիայի ներկայացուցչի հետ հանդիպումը կիսաեզրափակչում, երբ Հայկը 7:1 հաշվով գրեթե պարտվում էր, սակայն  կամային ուժ  դրսևորելով, վերջին 30 վայրկյանում նա  9:7 հաշվով հաղթեց մրցակցին»,-իր հիացմունքն արտահայտելով, մանրամասնել է արցախցի մարզիչը՝ հավելելով, որ առաջին անգամ են մասնակցել Եվրոպայի ազատ ոճի ըմշամարտի առաջնությանը:
 5.jpg (1.84 MB)
Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի մարզչին և արցախցի գործընկերներին՝   Հայկ Ավանեսյանի նվաճումը  համարելով բոլորի համատեղ աշխատանքի արդյունքը:
 
Ըմբշամարտիկ Հայկ Ավանեսյանը պատմեց, որ մրցագորգում հաղթել է Իսրայելի, Լատվիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին և  զիջել  միայն ուկրաինացի մրցակցին՝  արդեն  եզրափակչում:
 
294971433_1131860077398324_7701346534796412645_n.jpg (1.68 MB)«Գրեթե 9 տարի է, որ ազատ ոճի ըմբշամարտով  եմ մարզվում: Միշտ երազել եմ մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Այս ձեռքբերումն իմ մեծ երազանքի մի փոքր մասնիկն է, իսկ մեծ երազանքս Օլիմպիական խաղերին մասնակցելն ու հաղթելն է»,-ասել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրը:
294780192_1567666496962408_8031259282943550170_n.jpg (1.99 MB)
6.jpg (2.14 MB)

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search