Artsakhpress

Քաղաքական

Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ

Հուլիսի 6-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ

Եգիպտոսում ՀՀ դեսպան Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հանդիպման սկզբում Հրաչյա Փոլադյանը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի հավատարմագրման մասին։ Այս առիթով կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության մեջ։
Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և արաբական երկրների, ինչպես նաև Հայաստանի և ԱՊԼ միջև հարաբերությունների հնարավոր զարգացումը։ Հրաչյա Փոլադյանն ընդգծել է արաբական ուղղության կարևորությունը Հայաստանի համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արաբական երկրներում հայ համայնքների դրական դերակատարությանը հայ-արաբական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև՝ այդ երկրների հասարակական կյանքում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search