Artsakhpress

Հասարակական

ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ

2022 թվականի հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը:

ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ

ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Հայաստանի ՍԴ Ֆեյսբուքի էջում:
 
«Ողջունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել այցի համար ու նշել, որ նմանօրինակ շփումները նոր ազդակ են հաղորդում միջդատարանական երկկողմանի հարաբերություններին:
 
Արման Դիլանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահին ցուցաբերած ջերմ ընդունելության համար ու կարևորել Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացումը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռուսական միջդատարանական երկխոսությանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել եվրասիական տարածքում փոխշահավետ իրավական ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ սահմանադրական արդարադատության, իրավական փորձի փոխանակման և դատական պրակտիկայի ուսումնասիրության բնագավառներում»,- նշված է գրառման մեջ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search