Artsakhpress

Միջազգային

Թուրքիան ռուսական հացահատիկի համար կվճարի ռուբլով

Ռուսական Միացյալ  հացահատիկային ընկերության ղեկավար Դմիտրի Սերգեևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ասել է, որ ընկերությունը  «բարեկամական» երկրների գործընկերների հետ անցնում է ռուբլով վճարման։ Այս պայմանները, մասնավորապես, արդեն իսկ ընդունել է Թուրքիան։

Թուրքիան ռուսական հացահատիկի համար կվճարի ռուբլով

Թուրքիան ռուսական հացահատիկի համար կվճարի ռուբլով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Սերգեևն ասել է, որ ընկերությունն ակնկալում է ազատվել միջազգային թրեյդերների միջնորդությունից և ուղղակիորեն աշխատել ներմուծող երկրների հետ։ Նա նշել է, որ  Եգիպտոսում արդեն առաջին տեղն  են զբաղեցրել ռուս արտահանողների շրջանում՝ երկու սեզոնների ընթացքում մատակարարելով 1,5 մլն տոննա ցորեն։
«Մենք բարեկամ երկրների մեր գործընկերների հետ դեռ ակտիվորեն անցնում ենք ազգային արժույթով վճարմանը։ Այսպիսով, մենք արդեն մի քանի պայմանագրեր ենք կնքել թուրք գործընկերների հետ, դրանցից վերջինը  այս տարվա մարտին էր, վճարումը կլինի ռուբլով, ընդհանուր գումարը կկազմի 3 միլիարդ ռուբլի»,- ասել է Միացյալ  հացահատիկային ընկերության ղեկավարը։
Մարտի վերջին Հացահատիկ արտահանողների միությունը  խնդրել է Կենտրոնական բանկին  մշակել ռուսական հացահատիկի օտարերկրյա գնորդների համար արտահանման պայմանագրերով ռուբլով վճարումներ կատարելու հնարավորությունը: Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին վճարումներ ստանալու դժվարությունների պատճառով։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ այս տարի Ռուսաստանում հացահատիկի բերքի ծավալները կարող են  ամենամեծը լինել երկրի պատմության մեջ։ Այսօր՝ հուլիսի 6-ին, Կենտրոնական բանկը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի ցորենի սեփական փոխանակման ինդեքսը։ Մարտից այն արդեն 40%-ով էժանացել է։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search