Artsakhpress

Մշակույթ

Ալավերդու քաղաքային թատրոնը Ստեփանակերտում ներկայացմամբ է հանդես եկել

Այսօր՝ հուլիսի 5-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում  Ալավերդու քաղաքային թատրոնը ներկայացրել է «Ծապան» բեմադրությունը՝ ըստ Պատրիկ Արտեմիի (Պատվական Շաքարյան) համանուն պատմվածքի։

Ալավերդու քաղաքային թատրոնը Ստեփանակերտում ներկայացմամբ է հանդես եկել

Ալավերդու քաղաքային թատրոնը Ստեփանակերտում ներկայացմամբ է հանդես եկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանն ասել է, որ ներկայացման սյուժեի հիմքում Մեծ հայրենականի մասնակից, ալավերդցի վետերանի կյանքի պատմությունն է․պատերազմ, աքսոր, մաքառումներ։
2.jpg (2.16 MB)
 
Հ. Պապինյան.jpg (1.65 MB)«Ներկայացման մեջ մարմնավորված են նաև նրա զավակները, որոնք մեծանալով հեռանում են հայրենիքից ու ստիպում հորն իրենց հետ ապրել այլ երկրում։ Բայց հարազատ քաղաքի կարոտն ավելի ուժեղ էր նա վերադառնում է Ալավերդի՝ բարձրադիր ժայռերի մեջ իր հիմնած ծապան, որը նրա բարդ ու դրամատիկ կյանքի խորհրդանիշն է»,-պատմել է Հ. Պապինյանը։
 
Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ ներկայացումը կոչ է հանդիսատեսին՝ պահելու ազգայինը, պետությունը, և անելու ամեն ինչ, որ եկող սերունդը չարտագաղթի։
5.jpg (2.57 MB)
7.jpg (2.10 MB)
8.jpg (2.27 MB)
g.jpg (2.43 MB)4.jpg (2.63 MB)

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search