Artsakhpress

Հարցազրույց

ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է Անկարային

Radar Armenia-ի զրուցել է միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:

ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է Անկարային

ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է Անկարային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստորև ներկայացնում ենք Radar Armenia-ի հարցարուցը Շահան Գանտահարյանի հետ.
 
- Անտեսելով ԱՄՆ զգուշացումները՝ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի սպասի Միացյալ Նահանգների թույլտվությանը՝ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու համար։ Մոսկվան ևս Անկարային կոչ է անում հրաժարվել այդ քայլից և փորձել հարցը լուծել քաղաքական ճանապարհով։ Ե՛վ ԱՄՆ-ը և՛ ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Ի՞նչ քայլի կգնա Թուրքիան։
 
- ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է Անկարային՝ չդիմել ռազմական գործողությունների։ Պարզ է, որ ԱՄՆ-ն հովանավորում է քրդերին, և այս դեպքում Անկարայի հետ առևտուր անելու համար շահարկում է քրդական գործոնը։ Հետաքրքիրն այն է, որ Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունների մեջ եղող Մոսկվան ևս կանաչ լույս չի վառել Անկարային՝ անցնել ռազմական գործողությունների։ Դա, մեծ հաշվով, կհակակշռի ռուսական ազդեցությունը և կթափանցի ռուսական տիրույթ, իսկ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կթույլատրի քրդական գործոնի վնասազերծման դեպքում։ Մինչ այս պահը Թուրքիային չի հաջողվել Սիրիայում ձևավորել իր առաջադրած անվտանգության գոտին։ Իրականացրել է դրա մի հատվածը միայն, իսկ Անկարայի այդ առաջադրանքի իրականացումը չի բխում ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Մոսկվայի շահերից։ Դրա համար էլ մինչ այս պահը Թուրքիայի առաջադրած անվտանգության գոտին չկա։ Համոզված եմ՝ առանց այդ թույլտվություններին Թուրքիան չի գնա լայնածավալ գործողությունների։ Չեմ բացառում, որ կլինեն սահմանափակ գործողություններ։
 
- Տարածաշրջանի տարբեր կետերում թեժացող կոնֆլիկտները կախվածություն ունե՞ն միմյանցից։
 
- Կարծում եմ՝ այո։ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Միջին Արևելքում  գլխավոր խաղացողները նույնն են, որոշ տեղեր տարբերվում են ներգրավվածության չափերն ու տարողությունները։ Գլխավոր խաղացողներն են Մոսկվան, Վաշինգտոնը, Իրանը, Թուրքիան։ Առ այս պահը նկատվում է Մոսկվայի և Անկարայի միջև որոշակի համակարգում։ Այդուհանդերձ, 3+3 ձևաչափը դեռևս չի աշխատում։ Թուրքիան Սիրիայում չի կարողանում իրականացնել իր ծրագիրը, Ռուսաստանը դեռևս իր վերահսկողության տակ չի առել այն, ինչին ձգտում է Ուկրաինայում, իսկ Շվեդիան և Ֆինլանդիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Մեզ համար էլ չի լուծվել արցախյան հակամարտությունը, չեն հաստատվել Երևան-Անկարա հարաբերությունները։ Նման օրինակները շատ են՝ խնդիրների անլուծելի մնալու առումով։ Ուզում եմ ասել՝ հակամարտությունների դարաշրջան է՝ պրոքսի-պատերազմներով հատկանշված։ Քաղաքագիտական վերլուծաբանությունը չի վարանում օգտագործել «հատվածական պրոքսի համաշխարհային պատերազմ» ձևակերպումը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search