Artsakhpress

Սփյուռք

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական ու վրացական եկեղեցիներ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հուլիսի 5-ին աշխատանքային այցով Նինոծմինդայի շրջանում հանդիպել է տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Նինոծմինդայի բնակիչների հետ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական ու վրացական եկեղեցիներ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական ու վրացական եկեղեցիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է nor.ge-ն։
Շալվա Պապուաշվիլին այցելել է Փոկա գյուղի վանական համալիր, Վահան Տերյանի տուն-թանգարան, հայկական և վրացական եկեղեցիներ, հիացել Փարավանի լճի գեղեցկությամբ, եղել է նաև Նինոծմինդայի մաքսակետում։ Իսկ կեսօրից հետո խորհրդարանի նախագահի հանդիպումը նախատեսված էր Ախալքալաք քաղաքում՝ Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցում։
Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Սամցխե-Ջավախք կատարած այցի ընթացքում կարևոր է հանդիպել բնակիչների հետ, նրանց շուրթերից լսել, թե ինչ խնդիրներ են նրանց հուզում և հնարավորինս լուծել բոլոր հարցերը:
«Մեզ համար կարևոր է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումը, այլև անձնական շփումը բնակչության հետ, ծանոթությունը Ջավախքի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին և բնությանը»,- ասաց Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահին ուղեկցում էին Սամցխե-Ջավախքի նահանգապետը, Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների խորհրդարանների պատգամավորները, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Այս մասին ավելին տեղեկացանք Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիից։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search