Artsakhpress

Միջազգային

Ղազախստանը կարող է դադարեցնել Թուրքիայում կալանավորված իր բեռնատար նավի վարձակալությունը

Ղազախական կողմը կարող է խզել իր «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավի վարձակալության պայմանագիրը, եթե հետաքննությունը հաստատի, որ նավի վարձակալը խախտել է օրենքը:

Ղազախստանը կարող է դադարեցնել Թուրքիայում կալանավորված իր բեռնատար նավի վարձակալությունը

Ղազախստանը կարող է դադարեցնել Թուրքիայում կալանավորված իր բեռնատար նավի վարձակալությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.am-ն հայտնել է, որ հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարար Կայրբեկ Ուսկենբաևը։
«Ղազախական կողմի դիրքորոշումն այն է, որ մենք նավը վարձակալության ենք տվել, դրա համար պատասխանատու է նա, ով ստացել է այս նավը վարձակալությամբ: Նավը վարձակալելիս, իհարկե, կան սահմանափակումներ, որոնք վարձակալը  չունի որոշակի գործողություններով զբաղվելու իրավունք և եթե նա զբաղվում է ինչ-որ գործունեությամբ, որը չի համապատասխանում Ղազախստանում գործող իրավական նորմերին և միջազգային իրավունքին, իհարկե, այս պայմանագիրը կդադարեցվի, և նավը հետ կկանչվի»,-երեքշաբթի օրը կառավարության նիստում լրագրողներին ասել Ուսկենբաևը:
Նախարարը պարզաբանել է, որ սկզբի համար թուրքական կողմը պետք է իրավական գնահատական տա ներկա իրավիճակին։ «Թուրքական կողմը, եթե զբաղվի այդ հարցով, կպարզի բեռի ծագումը` ով է վարձակալը, ով է ուղարկել այդ բեռը, և ամեն ինչ պարզ կլինի, թե ինչ պատժամիջոցներ և սահմանափակումներ են եղել, այնտեղ անմիջապես գնահատական կտան, և այդ ժամանակ պարզ կլինի, թե արդյոք կան իրավական հետևանքներ պայմանագիրը խզելու և նավը վերադարձնելու համար»,-ասել է Ուսկենբաևը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դատախազության դիմումով «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավը կալանավորվել է Թուրքիայում՝ նրանում առկա ցորենի բեռի ծագումն ստուգելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հանդես կգա այսօր ժամը 19:00-ին

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Search