Artsakhpress

Միջազգային

Ճապոնիան ակտիվացնում է ռեւանշիստական նկրտումները Կուրիլների նկատմամբ. Պատրուշեւ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Ճապոնիան ակտիվացնում է ռեւանշիստական ձգտումները Կուրիլյան կղզիների հանդեպ։

Ճապոնիան ակտիվացնում է ռեւանշիստական նկրտումները Կուրիլների նկատմամբ. Պատրուշեւ

Ճապոնիան ակտիվացնում է ռեւանշիստական նկրտումները Կուրիլների նկատմամբ. Պատրուշեւ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նա ասել է Հեռավորարեւելյան դաշնային օկրուգում ազգային անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ, տեղեկացրել է News.am-ն։
«Հեռավորարեւելյան օկրուգի սահմանամերձ տարածքում իրադրությունը ձեւավորվում է Արկտիկական եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական ներկայության ավելացման, Կուրիլյան կղզիների նկատմամբ Ճապոնիայի ռեւանշիստական նկրտումների ակտիվացման, նոր ռազմական դաշինքների ստեղծման պայմաններում»,- ասել է Պատրուշեւը։
Մարտին ՌԴ ԱԳՆ-ն  հայտարարել է, որ Մոսկվան ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները Տոկիոյի հետ՝ ճապոնիայի կողմից պատժամիջոցներ մտցնելու պատճառով։
Ռուսաստանը եւ Ճապոնիան երկար տարիներ չեն կարողանում խաղաղության պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Կուրիլյան կղզիների պատկանելության հարցի պատճառով։ Ճապոնական կողմի կարծիքով՝ իրեն են պատկանում Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր երեք կղզիները եւ Հաբոմայի կղզեխումբը։ Մոսկվայի կարծիքով՝ այդ տարածքներն իրենն են։ Մոսկվան չի ճանաչում անգամ տարածքային վեճի փաստը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Թաղավարդում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Դոլարի փոխարժեքը նվազել է

Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանդիպել է քաղաքացիների հետ

Սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Հայաստանում տեղակայված ընկերությունը ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ցանկում

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

Search