Մայրաքաղաքի Աբովյան փողոցում ավարտվել են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:
Ասֆալտապատվել է Ստեփանակերտի Աբովյան փողոցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության տեխհսկիչ Արմեն Բաբայանը:
«Դեռևս 2019 թվականին մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ, մաքրվել են ճանապարհները: 2020 թվականին սկսվել էր փողոցի բարեկարգման ծրագրի իրականացման հիմնական փուլը: Պատերազմի և այլ խնդիրների պատճառով ընդհատված աշխատանքները վերսկսվել են 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Ասֆալտապատվել և բարեկարգվել են 15 000 քառ. մետր ճանապարհահատված և 2000 քառ. մետր մայթ»,-ներկայացրել է Ա. Բաբայանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ փողոցում իրականացվել են նաև գազատարերի ու բարձր լարման հոսանքագծերի տեղափոխության և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊ ընկերությունը: