Artsakhpress

Միջազգային

Բելառուսի պատվիրակությանը մերժել են Բիրմինգհեմում ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու վիզա տրամադրել

Բելառուսի պատվիրակությունը վիզա չի ստացել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանին մասնակցելու համար, որն անցկացվում է Բիրմինգհեմում (Մեծ Բրիտանիա) հուլիսի 2-6-ը։

Բելառուսի պատվիրակությանը մերժել են Բիրմինգհեմում ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու վիզա տրամադրել

Բելառուսի պատվիրակությանը մերժել են Բիրմինգհեմում ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու վիզա տրամադրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը։
 
«Մենք վիզա ստանալու համար դիմել ենք բրիտանական կողմի պահանջներին համապատասխան և ճիշտ ժամանակին: Սակայն մեզ վիզա չտրամադրեցին անհասկանալի կեղծ պատրվակներով»,- ասել է Սավինիխը, նրա խոսքը մեջբերել է BelTA գործակալությունը:
 
Բելառուս խորհրդարանականները գիտեին, որ այս նստաշրջանն անցկացվելու է բարդ քաղաքական միջավայրում և պատրաստ են եղել քննադատության ու կարծիքների բավականին կոշտ փոխանակման։ «Այնուամենայնիվ, նույնիսկ դա անհնար է դարձել, մենք տեսնում ենք, որ նրանք հրաժարվում են ազնիվ, բաց երկխոսությունից, կարծիքների փոխանակումից»,- ասել է Սավինիխը։
 
Ավելի վաղ բելառուսական պատվիրակությունը վիզա չէր ստացել մասնակցելու Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին։
 
Բելառուսի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2020 թ. նախագահական ընտրություններից հետո, ինչը հարուցել է չարտոնված զանգվածային բողոքի ցույցեր, որոնք իրավապահները ճնշել են հատուկ միջոցների օգնությամբ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search