Artsakhpress

Հասարակական

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում 161 երեխա ստացել է իր նվեր տուփը

«Ի պատիվ և աջակցություն Արցախի ուժեղ ու հերոսական ընտանիքների, որոնց օրինակը ոգեշնչող է»:

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում 161 երեխա ստացել է իր նվեր տուփը

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում 161 երեխա ստացել է իր նվեր տուփը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սա է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից նախաձեռնած «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի կարգախոսը. սեր բերել բոլոր այն ընտանիքներ, որոնք հայտնվել են նման դժվարին պայմաններում :
 
«Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախի ծննդկան մայրիկներին տրամադրվող նվեր-տուփերի մեջ ներառված պարագաները՝ գիշերանոցը, քնապարկը, սրբիչները, վերմակը, խնամքի հիմնական պարագաները (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաները, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքերը և փայտե անիվներով խաղալիքները պատրաստվում են Հայաստանում և Արցախում: Արցախում հոգատարությամբ հավաքվում և ուղարկվում են ծննդատներ` սպասելու հերթական բալիկի ծննդյան պահին:
 
Ծննդատները երեքն են` Մարտակերտում, Մարտունիում և Ստեփանակերտում: Ծրագրի մեկներկից ի վեր արդեն 161 երեխա, որոնցից 10-ը Մարտակերտում, 6-ը` Մարտունիում, ստացել է իր նվեր-տուփը: Նորածինների մեջ եղել են նաև 2 երկվորյակներ` գեղեցկուհի զույգ քույրերը և իրենց պապերի ուժը ժառանգած զույգ եղբայրները:
 
Տարածված անուններից է Վիկտորիան. ծնողները հույս ունեն, որ երեխայի անվան ընտրությունը բախտորոշիչ կլինի ինչպես բալիկի, այնպես էլ Արցախի ճակատագրում:
 
«Ամենաշատն ինձ ուրախացրեց մեկ օրում 18 տուփի նվիրման մասին լուրը: Այն պահին, երբ մայրերից տեղեկացա, թե որքան օգտակար են մեր նվեր-տուփերն իրենց բալիկներին մեծացնելու համար, հասկացա սփյուռքի համար այս ծրագրը շարունակական պահելու կարևորությունը»- նշեց «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը և հավելեց,- «Չնայած Բաքվից փախստականի իմ մանկությանը, ծնողներս ինձ սովորեցրել են միշտ ձգտել ավելիին կյանքում: Իմ այս նախագծով ես ընտրում եմ նույնը անել Արցախում։ Հայրենիքումս ապրող երեխաները մշտապես իմ ուշադրության կենտրոնում են: Ես երբեք չեմ դադարի աշխատել նրանց համար ավելի լավ ապագա ստեղծելու ուղղությամբ»:
 
 
 
Յուրաքանչյուր ծննդկանի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Համագործակցելով Արցախի Առողջապահության նախարարության հետ` հիմնադրամը տեղեկանում է` երբ են մայրերը դուրս գրվելու հիվանդանոցներից: Հիմնադրամի համար կարևոր է, որ ծնված ոչ մի փոքրիկ ծննդատնից դուրս չգա առանց նվեր-տուփը ստանալու:
 
«Մայրիկները նվերը միշտ ընդունում են շնորհակալությամբ: Շատերը նույնիսկ սպասում են մեր նվեր-տուփերին: Եղել է դեպք, երբ մեզ հետ կապ է հաստատել հղի կին և տեղեկացրել, որ մի քանի ամիս հետո ծնվելու է իր երեխան: Մեզ խնդրել է չմոռանալ իր բալիկի մասին և անպայման այցելել իրեն»,- ժպիտով հիշում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանը:
 
Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search