Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպք

Այսօր Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է հրդեհի երկու դեպք՝ այրվել է չոր խոտատարածք և աղբ:

Ստեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպք

Ստեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
 
Հուլիսի 4-ին ժամը 14:05-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թևոսյան 20 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:
 
Ժամը 14:06-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր : Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:23-ին, լիկվիդացվել` ժամը 14:26-ին:
Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է չոր խոտատարածք 4X3 մ2:
 
Հրդեհի վերաբերյալ մեկ այլ ահազանգ ստացել է ժամը 13:29-ին: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը պարզել է, որ հրդեհը բռնկվել է աղբանոցում, որից հետո տարածվել հարևան չոր խոտատարածքում: Հրշեջ-փրկարարները ժամանակին իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և լիկվիդացրել կրակը:
Արձանագրված դեպքերի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության ՊՀ և ՏԱ տեսչությունը:
 
«ԱԻ պետական ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական կամ կենցաղային բնույթի, մասնավորապես տնամերձ հողատարածքներում մաքրության աշխատանքներ իրականացնել, չվառել հավաքված աղբն ու կենցաղային թափոնները, այս առումով անզգուշությունը կարող է բավականին լուրջ արտակարգ դեպքի պատճառ դառնալ»:
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search