Artsakhpress

Հասարակական

Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ

Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ

Ախուրյանում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր ու Զինվորի պուրակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՁեռամբ Շիրակի թեմի հոգևորականների կատարվեց պուրակում տեղադրված խաչքարի օրհնության  կարգ: 
Ի հիշատակ անմահ զինվորների պուրակ ստեղծելու նախաձեռնությունը ամերիկաբնակ, ծնունդով ախուրյանցի Դավիթ Սաֆարյանինն է՝ Սաֆարյան ընտանիքի կողմից: Պուրակի տարածքը՝ խաչքար ու հուշակոթող, ամբողջանում է երեխաների համար նախատեսված խաղահրապարակով:
44-օրյա պատերազմին միայն Ախուրյան բնակավայրը 7 զոհ է ունեցել, ողջ համայնքը՝ 29: «Ախուրյանում այսօր այս գեղեցիկ պուրակն է բացվում՝ այն աշխատանքը, որ կատարվել է, անհնար է չնկատել: Սա Դավիթ Սաֆարյանի առաջին բարեգործությունը չէ. Դավիթը, չնայած երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում՝ միշտ եղել է բանակի կողքին, ներդրումներ է ունեցել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ: 
Այգին նաև դաստիարակչական նշանակություն է ունենալու մեր երեխաների համար՝ մենք մեր զոհված հերոսների օրինակով պետք է մեծացնենք մեր մատաղ սերունդներին: Մեր հերոսները չեն մահացել՝ նրանք անմահացել են՝ տվել են իրենց կյանքը, որպեսզի մեր հողն ու ջուրը ու մեր խաղաղությունը պահենք»,- իր խոսքում նշեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը՝ հավելելով, որ այսուհետ պուրակը լինելու է ուխտատեղի՝ սերունդների համար:
Խաչքարի բացման պատիվը տրվեց 44-օրյա պատերազմում զոհված ախուրյանցի հերոսների ծնողներին ու բարերարին:
«Ախուրյանում եմ ծնվել ու մեծացել, մինչև 15 տարեկանս այստեղ եմ ապրել, 44-օրյա պատերազմում զոհված բոլոր ախուրյանցի տղաներն իմ համար հարազատ են: Պուրակ կառուցելու գաղափարն անմիջապես պատերազմից հետո է ծնվել՝ հինգ ամիս է պահանջվել ամբողջացնելու նախատեսված աշխատանքը»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Դավիթ Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ  ամեն տարի է Հայաստան գալիս՝ կապը հայրենի երկրի հետ պահում է, իսկ այսօր Զինվորի պուրակի բացմանը ներկա էին նաև նրա զավակները։ 
Արմենուհի Մխոյան   

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search