Artsakhpress

Միջազգային

Էլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն. The Sunday Times

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը գահաժառանգին՝ Ուելսի արքայազն Չարլզին, փոխանցել է իր պարտականությունների մի մասը։

Էլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն. The Sunday Times

Էլիզաբեթ 2-րդը պարտականությունների մի մասը փոխանցել է գահաժառանգ որդուն. The Sunday Times

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի հայտնել է The Sunday Times-ը։

Հրատարակությունը նման եզրակացություն է արել այն բանից հետո, երբ ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ զգալի փոփոխություններ են կատարվել միապետի պաշտոնական պարտականությունների ցանկում, որը հրապարակել է Բուքինգհեմյան պալատը: Նախկինում այն ներառում էր պարտականությունների 13 կետից բաղկացած ցանկ, որը ներառում էր վարչապետի ֆորմալ նշանակում, մասնակցություն խորհրդարանի նոր նստաշրջանների բացմանը, պետական այցեր և նման այցերով Միացյալ Թագավորություն այցելած այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ:

Այժմ փաստաթուղթը պարունակում է միայն ընդհանուր ձևակերպում, ըստ որի՝ թագուհին ունի «մի շարք խորհրդարանական և դիվանագիտական պարտականություններ»։

Մայիսին 73-ամյա արքայազն Չարլզը խորհրդարանի նիստի բացման ժամանակ առաջին անգամ փոխարինել է Էլիզաբեթ Երկրորդին՝ նրա անունից ելույթ ունենալով ուղերձով։ Թագուհին 59 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցել այս արարողությանը։

Այս տարի գահաժառանգը մոր փոխարեն ներկա է գտնվել նաև այլ միջոցառումներին, որոնք ավանդաբար պահանջում են միապետի մասնակցությունը և ընդգրկված են թագուհու ժամանակացույցում։

96-ամյա թագուհին վերջին շրջանում բողոքում է մեջքի ցավից և տեղաշարժման հետ խնդիրներ ունի:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին

Ստեփանակերտի որոշ հասցեներ ժամանակավոր կհոսանքազրկվեն

Search