Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան քննարկել են ռուսական նավթի գների սահմանափակման հարցը

Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները քննարկել են ռուսական նավթի գները Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանակում սահմանափակելու Վաշինգտոնի առաջարկը, շաբաթ օրը հայտնել է Սեուլի ֆինանսների նախարարությունը

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան քննարկել են ռուսական նավթի գների սահմանափակման հարցը

ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան քննարկել են ռուսական նավթի գների սահմանափակման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին  հաղորդում է News.am-ը:
Հարավային Կորեայի ֆինանսների նախարար Չու Կյուն Հոն եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ուրբաթ խորհրդակցություն են անցկացրել՝ այդ հարցը հուլիսի 19-20-ը նախատեսված նրա այցից առաջ քննարկելու համար, հայտնել են նախարարությունից:
Յելենը բարձրացրել է ռուսական նավթի գների սահմանափակման անհրաժեշտության հարցը՝ «էներգակիրների բարձր գները կայունացնելու եւ Ռուսաստանի նավթային եկամուտները նվազեցնելու համար», հայտնել են նախարարությունում:
G7-ը վերջերս պայմանավորվել էր ուսումնասիրել ռուսական նավթի գների սահմանափակումների տարբերակները:
Հաղորդվում էր, որ ԱՄՆ ֆինանսների՝ ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը խնդրել է Հարավային Կորեային միանալ այդ քայլին Սեուլ կատարած իր վերջին այցի ժամանակ ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search