Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ապրելու ձայնը» նախագծի փակման արարողությունը

Նախօրեին Ստեփանակերտում կայացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կյանքի կոչված «Ապրելու ձայնը» նախաձեռնության հանդիսավոր փակման արարողությունը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ապրելու ձայնը» նախագծի փակման արարողությունը

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ապրելու ձայնը» նախագծի փակման արարողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասել է, որ նախաձեռնության նպատակն էր հետպատերազմական Արցախում հնչեցնել «Ապրելու ձայնը» գրականության և մշակույթի լեզվով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Որոշեցինք, որ ծրագրերը պետք է ընթանան ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլ նաև շրջաններում` փորձելով գրականության և մշակույթի նոր շունչ հաղորդել գյուղերին: Այդ նպատակով` Ստեփանակերտից մինչև սահմանամերձ դարձած Նորշեն, Աշան, Ճարտար, Մարտակերտ ընթացան տարբեր գրական և մշակութային միջոցառումներ՝ «Ապրելու ձայնը» խորագրի ներքո»,-ասել է Հ.Ավագյանը:
Նրա խոսքով՝ «Ապրելու ձայնը» կանչ է, որն արձագանք է ունենալու, մեկնարկ, որը, անշուշտ, շարունակություն է ունենալու և դեռ ճանապարհ ունի անցնելու։

«Ես ուզում եմ, որ «Ապրելու ձայնը» հետպատերազմյան Արցախում դառնա լավագույն ստեղծագործություններից մեկը, որը կթարգմանվի տարբեր լեզուներով, և մեր մշակույթի ու գրականության արձագանքը լսելի լինի աշխարհի տարբեր անկյուններում: Հավատում եմ, որ Ապրելու ձայնի կանչը դեռ շատ-շատ հեռավոր գյուղեր է հասնելու մեր մի բուռ, բայց նշխար դարձած Արցախում»,-հավելել է մեր զրուցակիցը:

«Ապրելու ձայնը» նախագծի հեղինակ, արցախցի երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանը նշել է, որ ամիսներ առաջ է նախաձեռնության համար առաջարկություն ներկայացրել Համազգային հայ կրթական և մշակութային միությանը։ Կառույցի Արցախի գրասենյակը հավանության է արժանացրել, որի արդյունքը յոթօրյա գրականա-մշակութային միջոցառումներն էին Հանրապետության մի շարք բնակավայրերում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Հետպատերազմյան Արցախում մշակութային և, հատկապես, գրական կյանքի ակտիվացման լուրջ խնդիր կա:

Եվ ես հենց այդ առաջարկությամբ հանդես եկա, որպեսզի կարողանանք աշխարհին ցույց տալ, որ Արցախում մարդիկ ապրում են, և, ապրելուն զուգահեռ, նաև մշակույթ են կերտում, ստեղծագործում են: Արցախում կան լավ ստեղծագործողներ, լավ պոետներ, և ոչ ոք չի կարող բացառել,որ հենց Արցախից ի հայտ գալու 21-րդ դարի համաշխարհային որևէ մեծություն»,- մանրամասնել է Ս. Սաֆարյանը՝ համոզմունք հայտնելով, որ միջոցառումների շարքը հաջողվել է, և նախագիծն ամենամյա բնույթ կստանա։

« «Ապրելու ձայնը» եկել է ու դեռ կգա՝ մշակույթով ու գրականությամբ` ի լուր աշխարհի ասելու,որ արցախցին ապրում է Արցախում և նրա ձայնը միշտ հնչելու է աշխարհի տարբեր հարթակներում»,-շեշտեց երիտասարդ բանաստեղծը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը մեզ հետ զրույցում կարևորել է նման միջոցառումները՝ նշելով, որ մշակույթն Արցախի հարատևման գրավականներից է։

Մշակութային նախագծի փակման արարողությանը տեղի ունեցավ յոթօրյա միջոցառումների շրջանակում կազմակերպված գրական- ստեղծագործական մրցույթի մասնակիցների պարգևատրումը։

Բնութագրությունը հասանալի չէ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից շնորհակալագրեր են ստացել արցախյան այն լրատվամիջոցները, որոնք այս ընթացքում ակտիվ լուսաբանել են միջոցառումները։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ևս արժանացավ շնորհակալագրի։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ապրելու ձայնը» գրական-մշակութային փառատոնն ամփոփվել է երգչուհի Շուշան Պետրոսյանի մենահամերգով:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Մասնակի զորահավաքի վերաբերյալ տեղեկատվական շտաբը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Search