Artsakhpress

Հասարակական

ԿԳՄՍ-ն սկսում է «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սկսում է բոլորի համար շատ սիրելի «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը։

ԿԳՄՍ-ն սկսում է «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը

ԿԳՄՍ-ն սկսում է  «Արցախը կարդում է» խորագրով ամառային գրքարշավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ամառը հրաշալի հնարավորություն է նաև ընթերցելու, գրքերի միջոցով արկածներ որոնելու, ինքնակրթվելու, մտահորիզոնը ընդլայնելու, երևակայելու ու ստեղծագործելու համար։
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է ամառային գրքարշավի պայմանները՝ ըստ տարիքային խմբերի․
1-4-րդ դասարաններ՝
Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ նախընտրած գրքերը, նկարել գրքի սիրելի հերոսներին կամ հատվածը։ Այնուհետև ծնողների օգնությամբ լուսանկարել ստեղծագործությունը, կցել երեխայի լուսանկարը, գրել անուն-ազգանունը, տարիքը ու դպրոցը և տեղադրել ամբողջը գրառման ձևով ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հղումն ուղարկել grqarshav22@gmail.com էլեկտրոնային հասցեին։
5-9-րդ դասարաններ՝
Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ նախընտրած ստեղծագործությունները, վերարտադրել կարդացածի բովանդակությունը։ Պատրաստել տեսանյութ՝ տեղադրելով ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆբ․ էջում և հղումն ուղարկել grqarshav22@gmail.com էլեկտրոնային հասցեին։
10-12-րդ դասարաններ՝
Ներկայացված գրականության ցանկից անհրաժեշտ է կարդալ և վերլուծել նախընտրած ստեղծագործությունը, որից ստացած ուղերձներով կիսվել տեսանյութում՝ տեղադրելով ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆբ. էջում՝ հղումն ուղարկելով grqarshav22@gmail.com էլեկտրոնային հասցեին։
«Սիրելի՛ աշակերտներ, լուսանկարները կամ տեսանյութը ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆբ. էջում ներբեռնելուց բացի՝ անհրաժեշտ է հղումն ուղարկել grqarshav22@gmail.com էլեկտրոնային հասցեին, քանի որ հանձնաժողովը ստուգելու է միայն էլ. հասցեին ուղարկված տեսանյութերն ու լուսանկարները։
Չմոռանաք՝ տեսանյութին կամ լուսանկարին կից նշել անուն-ազգանուն, դպրոց, դասարան, օգտագործել գրքարշավի հեշթեգները՝ #Արցախըկարդում է, #մասնակցիրամառայինգրքարշավին։
Նրանք, ովքեր կպատրաստեն մեկից ավելի բովանդակալից տեսանյութեր նախարարության կողմից կարժանանան գրքերի։
Գրքարշավը տևելու է մինչև ս.թ․ օգոստոսի 20-ը։
Գրականության ցանկը ըստ դասարաների՝ հետևյալ հղմամբ»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search