Artsakhpress

Տնտեսական

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գերակատարվել են ավելի քան 3 միլիարդ դրամով:

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել  են ավելի քան 17 տոկոսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 20 մլրդ 587 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 17մլրդ 500 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 17,6 տոկոսով կամ 3,087 մլն դրամով: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 59 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 7 մլրդ 642,5 մլն դրամ:

Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 16,106.5 մլն դրամը կամ 78.2 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին հունիս ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ՝ 91,6 մլն դրամ գումարի չափով:

291550230_347950760859259_2405321378780518995_n.jpg (59 KB)


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search