Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկները կմասնակցեն քիքբոքսինգի միջազգային առաջնության

Ընթացիկ տարվա հուլիսի 11-13-ը Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի քիք բոքսինգի լավագույն մարզիկները կմասնակցեն Երևանում կայանալիք միջազգային առաջնությանը՝ 5 պետության ներկայացուցիչների ընդգրկմամբ:

Արցախցի մարզիկները կմասնակցեն քիքբոքսինգի միջազգային առաջնության

Արցախցի մարզիկները կմասնակցեն   քիքբոքսինգի  միջազգային առաջնության

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի քիքբոքսինգի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Ղահրամանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ Երևանում նախատեսվող առաջնությանը կմասնակցեն օրերս Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի կողմից կազմակերպված քիքբոքսինգի բաց առաջնությունում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

«Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցի մարզադահլիճում կայացած առաջնությանը տարբեր քաշային կարգերում և տարիքային խմբերում մասնակցել էր 80 մարզիկ, այդ թվում` Սյունիքի մարզի Կապան քաղաքի մարզադպրոցի 10 հոգանոց խումբը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, Սյունիքի մարզի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Արա Սարգսյանի գլխավորությամբ: Նրանց մասնակցությունն ապահովվել էր ՀՀ Ազգային քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի աջակցությամբ»,-մանրամասնեց Արմեն Ղահրամանյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտում բաց առաջնության կազմակերպմանն էլ աջակցել է Ստեփանակերտի քաղաքապետ Արցախի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Գնահատելով արդյունքները, քիքբոքսինգի գլխավոր մարզիչը բարձր է գնահատել արցախցի մարզիկների պատրաստվածությունն ու ներուժը՝ համոզմունք հայտնելով , որ նրանք պատվավոր հորիզոնականներ կզբաղեցնեն առաջիկա մրցաշարում:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Մեր ժողովուրդը չի ուզում ապրել Ադրբեջանի կազմում, 99,9%-ը նախընտրում է լքել մեր պատմական հողերը․ Դավիթ Բաբայան

Search